Բաժիններ՝

Արգենտինայում բանդան 10 րոպեում մի ողջ քաղաք է թալանել

Զինված հանցախումբն ընդամենը 10 րոպեում թալանել է Արգենտինայի հյուսիսային Սանտա-Ֆե նահանգի Բեռնարդո-դե Իրիգոյեն քաղաքը, որն ունի 2000 բնակչություն, հայտնում է BBC-ն:

Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել տեղի ադմինիստրացիան, փոստային բաժանմունքը, ոստիկանական տեղամասն ու բանկերի մասնաճյուղերը:

Գողերը, որոնց թիվը ենթադրաբար, չորսն է, քաղաքի վրա հարձակում են գործել երեկ առավոտյան: «Ամեն ինչ տևել է մոտ 10 րոպե, շատ արագ: Մենք հստակ չգիտենք, թե քանի մարդ է եղել խմբում, նրանք միաժամանակ մտել են մի քանի շենք»,- հայտնել է նահանգի անվտանգության հարցերով մամուլի քարտուղարը:

Տվյալները գողոնի մասին հակասական են: Որոշ տեղեկությունների համաձայն՝ չարագործներին հաջողվել է թալանել մոտ 280 հազար դոլար:

Հարձակումից հետո բանդայի անդամները հրաձգության մեջ են մտել ոստիկանների հետ, ինչի հետևանքով 1 բանդիտ սպանվել է, մյուսներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս