
Հունան Պողոսյանը ներկայացրել է ոստիկանության Արագածոտնի և Շիրակի մարզային վարչությունների նորանշանակ պետերին

Մարտի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում էր:
Հունան Պողոսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանին, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում՝ վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին:
Ներկայացնելով ոստիկանության մարզային վարչությունների նորանշանակ պետերին՝ Հունան Պողոսյանը համակարգի բարեփոխումների համատեքստում կարեւորեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը և համոզմունք հայտնեց, որ վարչությունների և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերը կշարունակեն կատարել իրենց առջև դրված կարևորագույն խնդիրները:
Խորհրդակցությունների ավարտին Հունան Պողոսյանը վարչությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: