
Կակային հրավիրել են Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան ներկայացրել է ֆուտբոլիսների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ուրուգվայի և Պարագվայի հավաքականների հետ հանդիպումներին:
Նախկինում իտալական «Միլան»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական, ով ներկայումս հանդես է գալիս ՄԼՍ-ն ներկայացնող «Օռլանդո Սիթի» ակումբում, ևս հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թվում է:
Կական, ով ժամանակին Բրազիլիայի հավաքականի անխոս առաջատարներից մեկն էր, վերջին շրջանում հավաքականից հրավեր չէր ստանում: