«Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ». «Իրատես դե ֆակտո»
«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է։ Բոլորն ուզում են օր առաջ իմանալ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի։ Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» է ասել։ Մեր տեղեկություններով, շտապողների ճամբարից է նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ Գործարար տիկինը նեղ միջավայրում ասել է, թե ինքը ոչնչով պակաս չէ այսօրվա կին պատգամավորներից. «Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ»։ Ի դեպ, նա ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ի բարձրաստիճան կանանց հետ և ակնկալում է նաև նրանց աջակցությունը՝ պատգամավորական մանդատ ստանալու հարցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտո» » թերթի այսօրվա համարում: