«Նուբարաշեն» քկհ պետը պաշտոնանկ կարվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։ Ասում են՝ այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի։ Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն։ Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, որը նաեւ Տարոն Մարգարյանի ազգականն Է։ Նա նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ էլ է եղել և պաշտոնից ազատվելու դիմում է գրել ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստից հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարա» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս