Ֆելիքս Ցոլակյանը՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պե՞տ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»: Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում եւ ինչպես ինքն է ասում՝ «հանգստանում է»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031