
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Нива-ն 100 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ, 4 ծայրահեղ ծանր վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 36 ՕԼ 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար Հանրապետական նշանակության 36 ճանապարհահատվածի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածն ուղևոր է եղել:
Մանրամասներն` այստեղ