Բաժիններ՝

Կասիլիասի ստորագրությամբ մարզաշապիկն աճուրդի կհանվի` Գյումրու անօթևաններին օգնելու համար. yerkir.am

Մադրիդի «Ռեալ»-ը կաջակցի գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարան գնելու` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի դրամահավաքի նախաձեռնությանը:  Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Բարսեղյանը նշել է, որ «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասն իր ստորագրությամբ մի մարզաշապիկ ունի, և իրենք խնդրել են թիմի մյուս անդամներին` նույնպես ստորագրել դրա վրա և այն ուղարկել Հայաստան:

«Շապիկը աճուրդի կհանվի մարտի 19-ին կայանալիք բարեգործական միջոցառման ժամանակ»,- հայտնեց Բարսեղյանը:

Իսկ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամասիայից Գենիկ Կարապետյանը միանում է Գյումրու 13 անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու մարաթոնին եւ հաղորդում, որ պատրաստ է նվիրել երկու բնակարան, մեկը երկու սենյականոց, մյուսը՝ երեք սենյականոց»

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031