
ԴԱԻՇ-ը մոտ ժամանակներս ահաբեկչություններ է պլանավորում Եվրոպայում. ԱՄՆ Պետդեպ

ԴԱԻՇ-ի զինյալները մոտ ժամանակներս մտադիր են ահաբեկչություններ իրականացնել եվրոպական երկրների տարածքներում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
«Հավաստի տեղեկությունը հաստատում է, որ այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ալ-Քաիդան», ինչպես նաև նրանց կողմնակիցները ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում մոտ ժամանակներս: Բոլոր եվրոպական երկրները խոցելի են մնում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հարձակումների առաջ»,- ասվում է փաստաթղթում:
Նաև նշվում է, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել նաև այլ շրջաններում, մասնավորապես Մերձավոր արևելքում: