
ՀՅԴ-ի հետ համագործակցության հարց չի քննարկվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին: Նախագայականում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Խոսքը գնացել է գլոբալ, համակարգային հարցերի շուրջ, սոցիալ-տնտեսական քաղաքականության, պաշտոնյաների գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության, ժողովրդավարության զարգացման: Չի եղել մի ոլորտ, որին Նախագահը չի անդրադարձել իր ելույթում»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում ՀՅԴ-ի հետ համագործակցության հարց չի քննարկվել: «Ընդհանուր խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, իսկ կոնկրետ ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագրի մասին խոսք չի եղել»,- ասաց նա: