
Բրնձի դիմակ՝ երիտասարդացման համար

Բրնձի դիմակի միջոցով դեմքի ձգումն ու երիտասարդացումը շատ հեշտ է բացատրել: Բրինձը պարունակում է թթուներ և սկվալեն՝ հզոր հակաօքսիդանտ, որը խթանում է կոլագենի արտազատումը: Կնճիռներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ կոլագենի պակաս կա, սա կապված է տարիքային փոփոխությունների, սխալ սնվելու, ծխելու հետ: Ճապոնացի կանայք միշտ օգտագործել են բրինձը հատուկ դիմակների բաղադրությունների մեջ, սա հանգեցնում է նրան, որ դեմքը սկսում է փայլել սպիտակությունից: Խորը խոնավեցում, մաշկի մաքրում, կնճիռների հարթեցում և պրոբլեմատիկ հատվածների ձգում. այս ամենին կարելի է հասնել բրնձի դիմակի միջոցով: Նմանատիպ դիմակը պարզ է և հեշտ պատրաստվող:
Բաղադրություն
- 3 ճ/գ բրինձ
- 1 ճ/գ կաթ
- 1 ճ/գ մեղր
Բրինձը եփեք մի փոքր ջրի մեջ, ապա քամեք: Բրնձի ջուրը պահեք: Բրնձին խառնեք մեկ ճաշի գդալ կաթ ու մեղր, բավականին խիտ զանգված կստանաք: Ստացված դիմակը քսեք մաքուր դեմքին, թողեք մնա, մինչև բրինձն ամբողջովին չորանա: Վերջում դեմքը լվացեք բրնձի՝ նախօրոք պահպանած ջրով:
Բրնձի դիմակը կարող եք անել շաբաթական մեկ անգամ: Բրինձը փափկեցնում, խոնավեցնում է մաշկը, օգնում է ազատվել պիգմենտներից և լավացնել արյան շրջանառությունը: Բրնձի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտներն օգնում են ազատվել բորբոքումներից, ինչպես նաև պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը