
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և անձնակազմը չեն ցանկանում աշխատել Ժոզե Մոուրինիոյի հետ

Մանկունյանցիները վախենում են վիճաբանություններից:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները և անձնակազմը դժգոհ են հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինիոյի նշանակման մասին լուրերից: Daily Mail-ը հաղորդում է, որ մանկունյանցիներին չի գոհացնում պորտուգալացու ղեկավարության ոճը, թիմում կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու հավանականությունը:
Մոուրինիոն հեռացվել է «Չելսիից» 2015թ. նոյեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը