Բաժիններ՝

Հարի Փոթերի մասին պատմող նոր գիրքը դարձել է բեսթսելլեր մինչև լույս տեսնելը

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ջոան Ռոուլինգի հեղինակած «Հարրի Փոթերը և անիծված երեխան» գիրքը հայտնվել է Amazon-ի բեսթսելլերների ցուցակում, հաղորդում է The Guardian-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, գիրքը հասցրել է դառնալ ամենից լավ վաճառվող գիրքը նախնական վաճառքի մեկնարկից մի քանի օր հետո: Պաշտոնապես գիրքը լույս կտեսնի հուլի 31-ին` գլխավոր հերոսի` Հարի Փոթերի ծննդյան օրը:

Ջոան Ռոուլինգի նոր ստեղծագործության այսպիսի հաջողությունը գրքի հրատարակիչները կապում են այն բանի հետ, որ պիեսը Հարի Փոթերի մասին պատմող 8-րդ հատվածն է, այսինք, «Հարի Փոթերի» անմիջական շարունակությունը: harry potter book_640x640

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29