Բաժիններ՝

Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդդինը Մերկելի հետ քննարկել են սիրիացի փախստականների խնդիրները

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ու կինը՝ Ամալ Ալամուդդինը, անձնական հանդիպում են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկել են Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակն ու սիրիական ճգնաժամի հարցը, հայտնում է BBC-ն:

Հանդիպմանը, որը տևել է մոտ 40 րոպե, մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Դևիդ Միլիբենդը, որը ներկայում գլխավորում է «Փրկության միջազգային կոմիտե» բարեգործական կազմակերպությունը:

Միլիբենդի խոսքով՝ հանդիպման մասնակիցները քննարկել են, թե ինչ կարող են անել երկրները Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար, քանի որ դա ոչ թե «գլոբալ, այլ զուտ սիրիական կամ գերմանական խնդիր է»:

Այսօր Քլունի ամուսինները կայցելեն նաև Բեռլինում փախստականների ճամբար: Քլունին Գերմանիա է ժամանել Բեռլինալեին մասնակցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29