Բաժիններ՝

Կարլո Անչելոտին չի կարողանում գերմաներեն սովորել

Իտալացին պարտվում է դասագրքերի հետ ճակատամարտում:

Մյունխենցիների ապագա ղեկավարը հաղորդել է, որ գերմաներեն լեզվի ուսումնասիրությունը վերջերս է սկսել:

«Երբ ես 2009թ. հեռացա Իտալիայից, չգիտեի ոչ մի օտար լեզու և շատ էի անհանգստանում այդ պատճառով: Բայց Ֆրանսիայում, Իսպանիայում և Անգլիայում իմ գործերը լավ էին ընթանում:

Հուսով եմ, Գերմանիայում էլ այդպես կլինի: Գերմաներենն ինձ համար շատ դժվար է, բայց ես համառորեն պարապում եմ: Ես կյուրացնեմ այն»,- ասել է Անչելոտին sport1.de-ին տված հարցազրույցում:

Կարլո Անչելոտին հեռացվել է «Ռեալից» 2015թ. մայիսին:

2016-17թթ. մրցաշրջանում իտալացին կգլխավորի «Բավարիան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29