
Գվարդիոլան կարող է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել Վիկտոր Վալդեսին

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ստանդարտի» կազմում, ամռանը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:
34-ամյա իսպանացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դարպասապահին կառաջարկի երկամյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը