Տավուշի սահմանագոտում 7210 հեկտար վարելահող չի մշակվում
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար:
Բազմամյա տնկարկներից 2400 հա-ն պտղատու ,1355 հա-ն՝ խաղողի այգիներ են: Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում սահմանամերձ , ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Մնացած 18 հազար 90 հա վարելահողից 2014-ին մշակվել է 15482 հա, 2015թվականին՝ 16 418 հա:
Տավուշի բնակիչները հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածությունների մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել(այդ պատճառով բերքատվությունը ցածր է ), աճեցված բերքը իրացնելու շուկան փոքր է եւ այլն: Սահմանամերձ մարզում գյուղացիներ կան, ովքեր պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն: