
Գերմանիայում մեկնարկել է կինոաշխարհի ամենամեծ իրադրաձությունը՝ Բեռլինալեն

Երեկ Գերմանիայի մայրաքաղաքում մեկնարկել է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը, որը հայտնի է նաև Բեռլինալե անունով:
Այս տարի փառատոնը բացվել է Ջոել ու Իթան Կոենների «Կեցցե Կեսարը» ֆիլմով, որտեղ հանդես են գալիս Ջորջ Քլունին, Ջոշ Բրոլինն ու Սկառլետ Յոհանսոնը:
Մրցանակակիրների անունները, այդ թվում՝ փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին՝ փառատոնի փակման արարողությանը: Այս տարի մրցանակների համար կպայքարի 18 ֆիլմ, իսկ ընդհանուր առմամբ, ֆիլմի շրջանակում ցուցադրվելու է ավելի քան 400 ֆիլմ, հայտնում է Deutsche Welle-ն:
Փառատոնը կտևի մինչև փետրվարի 21-ը: