Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի Երկիր տեսակի արբանյակների գործարկման ծրագիրը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:
«Լավ կլիներ, որ այդ բանաձևը չանցներ, չընդունվեր, բայց սա նաև հնարավորություն է տալիս, որ ԼՂՀ-ն ավելի մեծ դերակատարում ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Կարևոր է, որպեսզի Թուրքիան Հայաստանին դիտարկի՝ որպես անկախ երկիր»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Անկարայի Քաղաքագիտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բուրչու Գյուլթեկինը՝ անդրադառնալով Սիրիայի շուրջ սրվող ռուս-թուրքական հարաբերություններին, և այդ ֆոնին՝ իրավիճակին Հարավային Կովկասում:
Բոսնիա և Հերգեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ուղարկել, հայտնում է Reuters-ը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով ուղևորվել է Իրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Նապոլիին» (1:0), «Միլանը»` «Ջենովային» (2:1), իսկ «Ռոման» հաղթեց «Կարպիին» (3:1):
Տեառնընդառաջի տոնն այս տարի նույնպես մեկտեղել էր Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընդգրկված բնակավայրերի նորապսակ զույգերին: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ նորապսակների համար օրհնության կարգ կատարվեց: Ներկաները վայելեցին նաեւ Տաթեւի վանքի երգչախմբի կատարումները:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի, «Արմենիա Թի-Վի» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանի, կնքել են եռակողմ համագործակցության հուշագիր` «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի իրականացման վերաբերյալ:
Մոսկվայում «անօրինական» կառույցներ քանդելուց հետո, որոնցում զբաղված էին նաև ԱՊՀ երկրներից աշխատանքային ներգաղթյալներ, այդ թվում՝ նաև մեր հայրենակիցները, որոշ մեկնաբաններ դրանում երկրից աշխատանքային ներգաղթյալների արտաքսման միտումներ նկատեցին: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ սա քաղաքական ճնշող նպատակներ չունի, բայց ռուսների շահերն է հետապնդում.
Հայկական բանակի ղեկավարությունը 2016թ. իր գործունեությունը պետք է ձևավորի անցած տարիների ձեռքբերումների, բանակի դիրքերի ամրապնդման հիմքի վրա: Հայաստանի խաղաղապահ բրիգադի զորամասում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա կապակցությամբ հանդիսավոր միտինգի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ավիահարվածները Սիրիայի չափավոր ընդդիմության դիրքերին:
«Ղարաբաղի անկախության առավել ամրապնդումը մեր ազգային պահանջատիրության կարևոր կողմերից մեկն է»,- փետրվարի 13-14-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արժևորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինը:
Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին, որ վերջինս չեղյալ հայտարարի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Նախագահի խոսքը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիներին մասամբ էր ուղղված, դա ուղղված էր իմպերիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Փետրվարի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
5 պաղեստինցի է գնդակահարվել Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վրա մի շարք հարձակումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դեմ է արտահայտվել ցանկացած որոշումների, որոնք կարող են Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ ու քննադատել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վարած արտաքին քաղաքականության համար, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
Ոստիկանները ավազակային հարձակումը կատարողին հայտնաբերեցին գիշերային ակումբում:
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցի ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քրդական զորամիավորումներում իր աղբյուրներին:
Ահաբեկիչները կարող են փորձել հարձակումներ կազմակերպել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը: Միաժամանակ, նա նշել է, որ կասկածում է, թե դա նրանց կհաջողվի, տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Փետրվարի 14-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սահմանապահների 2-րդ նրբանցքի թիվ 30 տան մոտակայքում գտնվող անասնագոմի պատը փլուզվել է. հնարավոր է փլատակների տակ տուժած քաղաքացի լինի:
Փետրվարի 15-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոլիվուդի աստղերը սովոր չեն ապրել համեստ տներում: Իսկ ինչու նրանք պետք է հարմարվեն համեստ տներին, եթե կարող են միլիոնավոր դոլարների դիմաց վարձել կամ գնել շքեղ առանձնատներ:
Երկրի վրա իշխում է զարմանալի կենսաբանական բազմազանությունը և մարդիկ բացառություն չեն:
Ատամներ: Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:
Ընտանիքը սրբազան շրջան է, Ձեր ամրոցը, որն անհրաժեշտ է մշտապես պաշտպանել օտարների մշտական ներխուժումներից: