Բաժիններ՝

Կմեկնարկի «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանի, «Արմենիա Թի-Վի» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանի, կնքել են եռակողմ համագործակցության հուշագիր` «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի իրականացման վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունելով նախագծի շարունակությունը ընդգծել է, որ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն ՀՀ կրթության և գիտության նախարարության համար դարձել է ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը. «Երբ մենք սկսում էինք այս նախագիծը՝ խնդիր էինք դրել նպաստել ինտեկտուալ շարժման տարածմանը:

Շատ կարևոր էր, որպեսզի նախագիծն էկրաններից թափանցի բնակարան, մտնի այն մարդկանց տներ, որոնք նայում են այս հաղորդումը: Հեռուստաեթերում մանկական, պատանեկան ինտելեկտուալ ժամանակակից ծրագրերի պակաս կար: Մենք կարողացանք կյանքի կոչել հեռուստանախագիծ, որը վերածվեց շարժման: Հեռուստաշոուի մասնակից պատանիները դարձան հերոսներ, իսկ հեռուստաէկրանից սկսեց գովազդվել գիտելիքը »,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ հաղորդումը ունի դիտելիությոն բարձր վարկանիշ: Նրա խոսքով` «Ամենախելացին» շոուի այս տարվա թիրախն ուսանողներն են լինելու են:
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Ամենախելացին» հեռուստանախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը և հաղորդման ստեղծագործական անձնակազմի ներկայացուցիչներ:

Նշենք, որ համաձայն հուշագրի` նախարարությունը և «Գազպրոմ Արմենիա» ընլերությունը աջակցում են «Արմենիա Թի-Վի»-ի կողմից պատրաստվող և նկարահանվող «Ամենախելացին» հեռուստանախագծի երրոդ եթերաշրջանի պատրաստմանը, նկարահանմանը և հեռարձակմանը: Նախարարությունը կաջակցի հեռուստանախագծի նախապատրաստմանը, մասնակիցների հավաքագրմանը և հաղթողներին մրցանակների տրամադրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս