Խառնածին երեխաների գեղեցկությունը
Երկրի վրա իշխում է զարմանալի կենսաբանական բազմազանությունը և մարդիկ բացառություն չեն: Որոշ հատկանիշներով մենք նման ենք, որոշներով` տարբեր: Եվ տարբեր ազգությունների միախառնման արդյունքում ձևավորվում է հետաքրքիր համադրություն, ինչը և ներկայացրել է լուսանկարիչ Նաիրա Հովհաննիսյանն իր «Խառնածին երեխաների գեղեցկությունը» լուսանկարչական նախագծում:
«Սովորաբար երեխաները լավագույն հատկանիշներն են վերցնում յուրաքանչյուր ազգից և ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպիսի աչքերի ձև, մազերի գույն և քթի ձև կժառանգեն երեխաները: Բնությունն ամեն անգամ զարմացնում է»,- ասել է Նաիրա Հովհաննիսյանը:
Մայա, 5 տարեկան: Հայրը` ռուս, մայրը` հայուհի: 
Դանիել, 6.5 տարեկան: Հայրը` նիգերիացի, մայրը` ռուս: 
Լուկյան, 5 տարեկան: Հայրը` ուկրաինացի, ռուս, մայրը` թուրքմենուհի, թաթարուհի: 
Քսենիա, 9 տարեկան: Հայրը` գերմանացի հրեա, մայրը` ռուս, թաթարուհի: 
Վագիֆ, 9 տարեկան: Հայրը` ադրբեջանցի, ռուս, մայրը` հայուհի, ռուս: 
Տիմուր, 7 տարեկան: Հայրը` ադրբեջանցի, մայրը` ռուս: 
Եվա, 5 տարեկան: Հայրը` կորեացի, մայրը` ռուս, ուկրաինուհի, հրեուհի: 
Լուկաս, 5 տարեկան: Հայրը` բելգիացի, մայրը` ռուս: 
Սալմա, 4.5 տարեկան: Հայրը` ուզբեկ, մայրը` հայուհի: 
Դանիիլ, 7 տարեկան: Հայրը` թաթար, մայրը` վրացուհի: 
Աննա, 8 տարեակն: Հայրը` հայ, մայրը` ռուս: 
Լեոն, 5 տարեկան: Ստույգ ազգությունը հայտնի չէ: 
Ալիսա, 5 տարեկան: Հայրը` ռուս, մայրը` ուզբեկուհի, թաթարուհի: 
Էլիզա, 5 տարեկան: Հայրը` հայ, վրացի, մայրը` ռուս: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

