«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը մերժել է ակումբի ղեկավարությանը: Marca-ն հաղորդում է, որ կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ` նախատեսված մինչև 2020թ., քանի որ պլանավորում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ:
«Ստացվում է, որ դատարանը գնահական է տալիս ոչ թե, ըստ էության, Գևորգի կատարած արարքին, այլ նրա քաղաքական գործունեությանը, որովհետև դատարանը, գնահատելով Գևորրգի քաղաքական գործունեությունը, գտնում է, որ սա ավելի փոքր հանրային շահ է:
Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ:
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, բացի այն, որ այս մրցաշրջանում զարմացնում է իր խաղով և պարբերաբար հաջողությունների է հասնում, աչքի է ընկել նաև յուրօրինակ նվաճմամ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ երկիրը պայքարում է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նման հայտարարություն Դավութօղլուն արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ:
«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը և լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը: Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն»,-տեղեկացրեց նա:
Երևանի Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Փետրվարի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Լիբանանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել հատկացնել 50 միլիոն դոլար՝ 5 տոննա աղբը Ռուսաստան ուղարկելու համար: Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, գումարը նախատեսված է վերջին 6 ամսում Լիբանանի փողոցներում կուտակված աղբի տեղափոխման ու թափոնների ոչնչացման համար:
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սանդերլենդին» (1:2), «Լիվերպուլը» ջախջախեց «Ասթոն Վիլլային» (6:0), իսկ «Արսենալը» հաղթեց «Լեսթերին» (2:1):
Երեւան Ջուրն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, 24 ժամով ընդհատվելու է ջրամատակարարումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հատվածներում:
Ինչ անունով էլ վերափոխված Կոնգրեսը կոչվեր, միեւնույն է, իրավական տեսակետից այն կուսակցություն պետք է համարվեր, քանի որ ըստ օրենսդրության՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու այլ ձեւաչափ գոյություն չունի։ Բայցեւայնպես, շնորհակալություն հայտնելով Տեր-Աբրահամյանին, գերճշգրիտ լինելու համար, վերափոխված Կոնգրեսը ես կբնութագրեի որպես իրավական կարգավիճակով կուսակցություն, իսկ էությամբ՝ հանուն սահմանադրական կարգի վերականգնման բռնապետության դեմ վճռական պայքարի դրոշ պարզած լայն զանգվածների համընդգրկուն միավորում։
Սիրիայի հյուսիսային շրջաններում հիվանդանոցներ են ռմբակոծվել, զոհվել է նվազագույնը 10 մարդ, հայտնում է BBC-ն:
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում համատեղ մամուլի ասուլիս է տվել իր գործընկերոջ՝ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների վարչապետերը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ բողոքը: Դատարանի այս որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Դատախազությունը:
Երեկ ուշ երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել BAFTA-ի (Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիա) կողմից շնորհվող մրցանակների հանձնման արարողությունը, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000 ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը:
Զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է։
Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում:
Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 18-ամյա Ռաիսա Կ-ն կարողացել է կրակից դուրս բերել ծանր վիրավոր հորը: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում հորը քաշելով հեռացնել կրակից:
Եվրամիությունը պայմանավորվել է Բելառուսի նկատմամբ նոր քաղաքականության մասին, պատժամիջոցները կարող են հանվել, այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հանրապետության տարածք հարավային տաք օդային զանգվածների ներթափանցումը շարունակվում է: Օդի ջերմաստիճանը հատկապես այսօր զգալիորեն բարձրացել է:
Կրակոցներ Դսեղում: Տուժողը միտումնավոր թաքցրել էր իրականությունը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության հսկիչ-անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է LifeNews-ը:
Փետրվարի 15-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել:
Ամիսներ առաջ վերջինս կորցրել է իր հորը` թատերագետ Լևոն Մութաֆյանին, սակայն հատկանշականն այն է, որ այդ ցավալի դեպքից հետո համացանցը բաժանվել էր երկու մասի` մարդիկ, ովքեր սգում էին նրա մահը և հակառակը: