Բաժիններ՝

Լավրովը հայտնել է Սիրիայում ռազմական օպերացիայի ավարտի պայմանը

Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմքեր չեմ տեսնում, թե ինչու Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի օպերացիան պետք է դադարեցվի, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել»,- ասել է Լավրովը:
Նա նաև թվարկել է մաքսանենգության կասեցումը թուրք-սիրիական սահմանով Սիրիայում կրակի դադարեցման գլխավոր պայմաններից մեկը:

«Առանցքային բաղադրիչ այն բանի համար, որ կրակի դադարեցումը գործի, մաքսանենգության կասեցումն է թուրք-սիրիական սահմանով,որը սնում է զինյալներին ու առանց դա խափանելու դժվար է հույս ունենալ, որ կրակի դադարեցման ռեժիմը իսկապես կարող է տեղի ունենալ»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու կոալիցիան խուսափում են ռուսական կողմի հետ երկխոսությունից ու Մոսկվային անհիմն կերպով մեղադրում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, թե Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել «ալավիական մինի պետություն»:

Հենց դա կարող է լինել Սիրիայի հակամարտությունում ռուսական ռազմական միջամտության վերջնական նպատակը, ասել էր Հեմոնդը Reuters-ին տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս