
Տրանսֆերային պատուհանի վերջին օրն իրականացված տրանսֆերները

Հունվարի 31-ին ավարտվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը: Վերջին օրերին տեղի ունեցան մի շարք տրանսֆերներ, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան վերադարձավ Իսպանիա: Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Բետիսում»: Պայամանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Մոնտոյայի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Իսպանիա է տեղափոխվել նաև Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն: Ֆուտբոլիստը կխաղա «Սևիլիայում»: Ժամանակին հենց այս ակումբից էր նա տեղափոխվել Անգլիա: Ֆասիոն տեղափոխվել է վարձակալական հիմունքներով:
Դիեգո Պերոտտին տեղափոխվեց Հռոմի «Ռոմա»: «Ջենոայի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել էր 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Իտալական մյուս ակումբը՝ «Սամպդորիան», ձեռք է բերել «Տորինոյի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կվալյարելային: Տրանսֆերի արժեքը 2,8 միլիոն եվրո է: Պայմանագիրը նախատեսված է մինչ 2018 թվական:
Մադրիդի «Ռեալի» ու Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Վալենսիայի» կազմում։
Չերիշևը տեղափոխվել է վարձակալական հիմունքներով և ակումբում կմնա մինչ մրցաշրջանի ավարտը:
«Լոկոմոտիվի» հարձակվող Նիասսեին 13.5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց գնեց «Էվերտոնը»:
Դեբյուշին «Արսենալից» հետո կարիերան կշարունակի «Բորդոյում»:
«Սելթիկը» պայմանագիր է ստորագրել «Ֆեյնորդի» խաղացող Կազիմ-Ռիչարդսի հետ: Պայմանագիրը նախատեսված է 2.5 տարվա համար:
Ստիվեն Ֆլեչերը կխաղա «Մարսելում»:
Յայա Սանոգոն այսուհետ կխաղա «Չարլտոնի» մարզաշապիկով:
Ռիկարդո Կոստան «Վալենսիայից» տեղափոխվեց «Գրանադա»:
«Ուոտֆորդը» ձեռք է բերել «Ռենի» Խաղացող Դուկուրին: Տրանսֆերը եղել է ռեկորդային՝ 10.5 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան