Բաժիններ՝

Մոսկվայում դպրոցականը ծեծել է ուսուցչուհուն

Արտակարգ դեպք է պատահել Մոսկվայի հարավարևելյան դպրոցներից մեկում: 4-րդ դասարանի աշակերտը ծեծել է իր դասղեկին:

LifeNews-ի տվյալով՝ դասղեկը երեխաներին հավաքել է ուսումնական պրոցեսը քննարկելու նպատակով: Զրույցի ժամանակ Սաշա Ն-ն իրեն անկարգ է պահել՝ շեղելով դասընկերների ու ուսուցչի ուշադրությունը: Դպրոցականը չի արձագանքել նկատողություններին ու ծաղրել է ուսուցչին:

Իրավապահ մարմիններից LifeNews-ին հայտնել են, որ երբ աշակերտին դուրս են հանել դասարանից, նա սկսել է վիրավորել 28-ամյա Օլգա Վասիչկինային: Նա միջանցքում հանել է բազմոցի արմնկակալն ու հարձակվել ուսուցչի վրա՝ մի քանի անգամ նրան հարվածելով:

Դպրոցում հաստատել են, որ նման դեպք իրականում տեղի է ունեցել ու հարձակման փաստով սկսվել է ստուգում, որի արդյունքում աշակերտին որոշվել է այլ դպրոց տեղափոխել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29