Բաժիններ՝

ՌԴ-ում հայերի սպանության պատճառը եղել է 60 հազար ռուբլին

Լենինգրադի մարզի Շլիսելբուրգ քաղաքի ավտոտեխսպասարկման սրահում հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու դրամական վեճը, հայտնում է տեղի 47news պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Պարզվել է, որ վեճի ու դրանից բխող ողբերգական իրադարձությունների հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք մարդ ստացել է հրազենային վիրավորում: Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, ով ՌԴ-ում կեցության իրավունք ունի, իսկ մյուսը՝ 1971 թվականին ծնված Արմեն Խուրշուդյանն է։ Հիվանդանոցում են 26-ամյա Վախթանգ Սարգսյանը և 50-ամյա տղամարդ, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:

Վեճը ծագել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի ու ոմն գործարար Արթուրի միջև, որը բիզնեսում ներդրել էր 60 հազար ռուբլի:
Նախնական տվյալներով՝ վերջինս մի խումբ երիտասարդների է ուղարկել խնդրին լուծում տալու համար, սակայն անձամբ որոշել է չմասնակցել խոսակցությանը:

Զինված բանակցողներին դիմել են ավտոտեխսպասարկման սրահի աշխատակիցները, որոնք չեն վախեցել անկոչ հյուրերից ու իրենց ձեռքն են վերցրել բահ ու այլ գործիքներ: Եկողների նյարդերը տեղի են տվել, ու սկսվել է հրաձգությունը:

«Պարզվել է, որ կրակել է միայն մեկ կողմը: Իրարանցման մեջ նրանք սպանել ու վիրավորել են իրենց իսկ ընկերներին»,- 47news-ին պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 10 մարդ։ Ներկայում պարզվել է հրաձգությանը մասնակցած բոլոր անձանց ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս