Բաժիններ՝

Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ԱԺ ամբիոնը պրիմիտիվ քննարկումների վայր չդարձնել

ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ նիստում ԱԶԲ կողմից հատկացվող 113 մլն վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ և կոչ արեց ԱԺ ամբիոնը պրիմիտիվ քննարկումների վայր չդարձնել:

Ըստ նրա՝ հարցի քննարկումն էականորեն դուրս եկավ այն սահմանագծից, որ պետք է վերաբերեր վարկային համաձայնագրին: Է. Շարմազանովը նշեց, որ պատգամավորները 1-2 տող խոսում են համաձայնագրի մասին, էության մասին չեն խոսում ու անցնում են ՀՀ համաչափ զարգացման խնդրին, «իբր իրենք մարզերի իրավունքների պաշտպանն են», իսկ մարզերում որ վիճակը վատ է, մեր մայրաքաղաքն է մեղավոր. «Չի կարելի այդպես: Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երևանցի, ալավերդցի, իջևանցի, գյումրեցի, վանաձորցի: Ես Ալավերդուց եմ, բայց, այո, հայ ժողովրդի, Հայաստանի աչքի լույսը մեր մայրաքաղաք Երևանն ա: Ինչ-որ մեկի մոտ հարց կա՞»:

Է. Շարմազանովը նկատեց, որ 2016 թվականն է, որ նախորդում է 2017 թ. խորհրդարանական ընտրական տարուն, և գայթակղությունը մեծ է լինելու ԱԺ ամբիոնն օգտագործելու համար: Նրա կարծիքով՝ գավառական մտածելակերպ է, որ մայրաքաղաքային շահը հակադրում են մարզի շահի հետ. «Ինչ կապ ունի՝ հորդ ես շատ սիրում, թե մորդ, էս մանկական բանի հետևից եք ընկե՞լ»:

Նա նշեց, որ մարզերում շատ լուրջ ծրագրեր են իրականացվում, բայց, իհարկե, դրանք բավարար չեն, որովհետև ՀՀ խնդիրները լուծելու համար շատ ավելի շատ գումարներ են անհրաժեշտ, բայց ռեսուրսների խնդիր կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս