
Ուղևորներից մեկը տեսագրել է Սոմալիի ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունը

Daallo Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարել է սրահը ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից հետո:
Կադրերում երևում է ինքնաթիռի խոցված ֆյուզելյաժը: Ուղևորները ստիպված են եղել օգտվել թթվածնային դիմակներից:
Հիշեցնենք, որ երեկ ուղևորատար Airbus A321-ը արտակարգ վայրէջք է կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո:
Պայթյունը որոտացել էր թռիչքից անմիջապես հետո, երբ գտնվել է 4 կիլոմետր բարձրության վրա: 2 մարդ ստացել է վնասվածք:
Ինչպես հայտնում է CNN-ը, հղում կատարելով աղբյուրին, ինքնաթիռում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր:
Ինքնաթիռը Մոգադիշոյից ուղևորվում էր Ջիբութի: Վայրէջքից հետո ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմի անդամները տարհանվել են:
https://www.youtube.com/watch?v=-XYxvH6ZThU