ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 26-ին, կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ. բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ամերիկյան Element Band խմբի անդամները վստահեցրին, որ խումբը չեն հիմնել փող վաստակելու համար, այլ` մանկուց իրենց ընտանիքներում լսած հայկական գեղեցիկ երգերը նոր սերնդին ներկայացնելու նպատակ են ունեցել։ Սոսե Քեշիշյանը երգում է 7 տարեկանից, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի էթնո-երաժշտագիտության բաժնում, համալսարանական տարիներին էլ ծանոթացել է ծագումով լիբանանահայ, ԱՄՆ տեղափոխված երաժիշտ Արա Դաբանջյանի հետ և միացել Element Band-ին։ Սոսեն աշխատում է ամերիկյան հեռուստատեսության ասպարեզում` հեռուստաֆիլմերի դերասանների հագուստների ձևավորմամբ է զբաղվում։
Արգավանդի կահույքի պահեստից կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող գողության հետքերով:
ԿԲ խորհրդի մարտի 24-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել «ԷՆՋԻԷՍ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 11 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 261 լիցենզիան (տրված` 24.09.2012թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները:
Բերբերյանը մի կողմ է դրել օպերային երգիչ դառնալու իր հավակնությունը և դարձել է թատրոնի ղեկավար՝ ծրագրելով կինոֆիլմերի ցուցադրություններ, օպերաներ ու ներկայացումներ:
Հետգնված ծավալը 500 000 000 դրամ է, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 498 437 756 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6800 տոկոս է:
Մեքենայի առուվաճառք՝ խարդախությամբ. նոր մանրամասներ:
«Հասկանում եմ, որ այսօրվա մեր կառավարիչները պատրաստ չեն հրաժարվելու իրենց մեքենաներից, վարորդներից և այլն, բայց մի փոքր քայլից նրանք կարող են և պարտավոր են սկսել։ Օրինակ` վաղվանից սկսած` բոլոր պետական հիմնարկների` նախարարությունների, ՊՈԱԿ-ների, ընդհուպ` մինչև պետության կողմից հիմնադրված հիմնադրամների ավտոմեքենաները ոչ աշխատանքային օրերին` շաբաթ-կիրակի, պետք է կանգնած լինեն հիմնարկների առաջ և այլևս այդ օրերին չպետք է շահագործվեն։ Սա մի փոքրիկ քայլ է, որն ի ցույց կդնի ժողովրդի առաջ, որ իրականում ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, և մենք մտածում ենք մեր պետական յուրաքանչյուր կոպեկի մասին»։
Ձեր չափը իմացեք և նորմալ պահեք, այլապես իմ վարքը կլինի ադեկվատ և ավել: Այսօր Աժ-ում ասել է ՏՄՊՊ նախագահ Արտակ Շաբոյանը:
healthylifetricks.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց:
Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Գործարանային փողոցի 2-րդ հանրակացարանի մոտից, թմրամիջոց պատրաստելու, պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է չորացված, մանրեցված կանաչավուն զանգված:
Երկու օր առաջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել էին Գլխավոր դատախազին հանցագործության մասին նամակ ուղարկել՝ նկարագրելով, թե 2006 թվականից սկսած մինչ օրս գործարանում ինչ յուրացումներ են իրականացվել: Նրանք ցանկանում էին նաև պահանջել, որ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին և այդ գումարով իրենց պարտքը փակեն: Սակայն 168.am-ի տեղեկություններով, նաիրիտցիներին հորդորել են նամակը դատախազություն չհանձնել: Դատախազությանը դեմ անձինք հիմնավորում են, որ եթե դիմեն, գործերը կսառեցվեն ու աշխատողների պարտքը չեն տա:
«Կրթություն ստանալը միայն բուհին չի վերաբերում, դրանք մասնագիտացված քոլեջներն են, դրանք արհեստագործական ուսումնարաններն են: Ես կարծում եմ՝ սա ևս 4000 երիտասարդի համար կրթության շարունակականությունն ապահովելու ձև է: Ես կողմնակից եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այդ 12-ամյա կրթության պահանջը ենթադրում է, որ պետությունը պետք է լուրջ վերանայի նախամասնագիտական կամ արհեստագործական ուսումնարանների, քոլեջների կրթության որակը և այն մասնագիտացումները, որոնք այսօր տնտեսությանն անհրաժեշտ են, քանի որ նաև «արտագաղթի պատճառով՝ այդ մասնագիտությունների վարպետների մեծ պակաս կա Հայաստանում»:
Առանց այն էլ պաշտոնական վիճակագրությանը շատերը, մեղմ ասած, թերահավատությամբ են մոտենում։ Իսկ այսպիսի անփույթ վերաբերմունքի պատճառով ընդհանրապես անիմաստ է դառնում վիճակագրական զեկույցներն աչքի անցկացնելը։
Գագիկ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Որակի գերազանցության» մրցանակը վկայում է իրականացվող աշխատանքի բարձր որակի և միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին համապատասխանության մասին:
Ամբողջությամբ այրվել է «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեո Նեքսիա» մակնիշի Լ1809 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա/ Ծ/) սրահը:
Նիստին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում շատ անելիքներ ունի, և որ ինքը փորձում է օգնել այդ երկրի իշխանություններին:
Վրացական ընդդիմությունը, ի դեմս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, սկսել է կառավարության հրաժարականի գործընթացը։ Կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական և փողոցային պայքար սկսելու մասին։ Գործընթացի պաշտոնական մեկնարկը տրվեց մարտի 21-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Ազգային շարժման» և նրա կողմնակիցների բազմահազարանոց, հուժկու հանրահավաքի ժամանակ, որին, ըստ կազմակերպիչների տվյալների, մասնակցել է շուրջ 50 հազար մարդ` կառավարության պաշտոնաթողության պահանջով։
«Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակվում է այն ճանապարհով, որի մասին վերջին տարիներին խոսվում է: ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության հարցում առաջնորդվում է իր ազգային և պետական շահով, միաժամանակ փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ համադրել գերտերությունների շահը և երբեք չդառնալ հակադրությունների գոտի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այսօր ԱԺ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Նա նշեց, որ գազի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող ենթահանձնաժողովը 52 նիստ է արել:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Այսօր Աժ նիստում «ՀՀ կրթության մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, որով առաջարկվում է սահմանել 12-ամյա պարտադիր կրթություն, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ գաղափարը լավն է, բայց անհնար է իրականացնել:
Մարտի 29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:
«Ուզում եք, որ մի այնպիսի բան հայտարարեմ, որ Դուք թեման պտտացնե՞ք, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- Aravot.am-ի հարցին՝ վիրավորված չէ՞ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններից, թե «Կոմանդոս մոմանդոս, ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել», ասել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Թուրքիայի երեք վայրերում՝ սիրիական սահմանի մոտ, տեղակայված Patriot համալիրները չեն կարողացել որսալ այն: