Բաժիններ՝

«Նաիրիտի» աշխատակիցներին համոզում են Դատախազությանը նամակ չգրել հանցագործության մասին

Երկու օր առաջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել էին Գլխավոր դատախազին հանցագործության մասին նամակ ուղարկել՝ նկարագրելով, թե 2006 թվականից սկսած մինչ օրս գործարանում ինչ յուրացումներ են իրականացվել: Նրանք ցանկանում էին նաև պահանջել, որ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին և այդ գումարով իրենց պարտքը փակեն: Սակայն 168.am-ի տեղեկություններով, նաիրիտցիներին հորդորել են նամակը դատախազություն չհանձնել: Դատախազությանը դեմ անձինք հիմնավորում են, որ եթե դիմեն, գործերը կսառեցվեն ու աշխատողների պարտքը չեն տա:

Վաղը նաիրիտցիները հանդիպելու են գործարանի իրավաբանի հետ, ով պետք է «բացատրի», թե ինչ հետևանք կունենա այդ նամակը: Ենթադրվում է, որ իրավաբանը պետք է վերջնական «համոզի», որ եթե դիմեն դատախազությանը, ապա ոչինչ չեն շահի, Երվանդ Զախարյանն էլ այլևս «բարյացակամ» չի լինի իրենց հանդեպ:

Ընդ որում՝ նամակում արդեն առկա է 350 ստորագրություն, որը լիովին բավարար է քրեական գործ հարուցելու համար: Սակայն, լավատեղյակ աղբուրները պդնում են, որ եթե դատախազությունում գործ հարուցվի, ապա դա ոչնչիով չի խանգարի և ոչ մի կապ չի ունենա աշխատավարձերի պարտքի վճարման կամ գործարանի վերագործարկման հարցերի հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս