Բաժիններ՝

Պետությունը հետ է գնում պարտքերը ներքին շուկայից

Այսօր՝ մարտի 26-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294174 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 027 161 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 498 437 756 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Մարտի 26-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20072283 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 430 000 000 դրամ, հետգնված ծավալը` 430 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 374 155 821 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.9000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031