Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին
2014թ.-ի արդյունքներով Յունիբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական հեղինակավոր Raiffeisen Bank International- ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:
«Որակի գերազանցության» մրցանակը վկայում է իրականացվող աշխատանքի բարձր որակի և միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին համապատասխանության մասին:
Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցությունը և թղթակցություն է հաստատել եվրոպական և ամերիկյան մի շարք առաջատար բանկերի հետ: Դրա շնորհիվ, բանկը SWIFT փոխանցումներն իրականացնում է կարճ ժամկետներում` բանկ դիմելու օրը, և հաճախորդներին առաջարկում մատչելի սակագներ:
Raiffeisen Bank International բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել բանկի գործունեությամբ և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի հետագայում ևս: