Բաժիններ՝

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովն ուսումնասիրությունն իրականացրել է 4 ուղղությամբ՝

Այսօր ԱԺ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Նա նշեց, որ գազի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող ենթահանձնաժողովը 52 նիստ է արել:

Վ.Այվազյանի խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրությունն իրականացրել է 4 ուղղությամբ՝ բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակ, 2011-2013 թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածություն, «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթաց, բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունների կանխատեսումներ:

Վ.Այվազյանը չավարտեց իր զեկուցումը՝ աշխատաժամանակի սպառման պատճառով: Զեկույցի քննարկումը տեղի կունենա հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031