Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ապրիլի 27-ին, ժամը 17.15-ին, 1974 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Արամ Ո.-ն քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Նախօրեին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 46-ամյա որդին՝ Ռոբերտը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը հարվածել է մորը` 70-ամյա թոշակառու Հրանուշին ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Դանակահարվածների տան բակում արյան հետքեր էին:
Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Ըստ Մ. Խորենացո` Հայկ Նահապետի թոռ Գեղամը «Շինում է մի դաստակերտ, որը հետո նրա թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի»։
«Պապս՝ Վիլհելմ 2-րդ կայսրը, փաստորեն վեր է դասել քաղաքական ու տնտեսական շահերը քրիստոնյաների կողքին կանգնելուց ու նրանց պաշտպանելուց: Իմ նախապապը կարող էր իր ազդեցությամբ կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչինչ չձեռնարկեց: Նրա այդ կեցվածքն ինձ ամաչեցնում, ցավեցնում, մյուս կողմից` նաև բարկացնում է»,- հայտարարեց Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ժառանգ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին` Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում օրերս կայացած միջեկեղեցական համաժողովի ժամանակ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են՝ որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։
Ջուրը կօգնի ոչ միայն մարմնից հանել տոքսինները և ավելի արագ նիհարել, այլև կլուծի նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրներ:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2015 թվականի առաջին եռամսյակում աճել է։
Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունն այսօր դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի իր պատմական Կաթողիկոսարանը:
Դատարանը որոշեց բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով: Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Էդգար Վարագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ:
Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գարնան գալու հետ զբոսաշրջիկների հոսքը դեպի Թումանյանի տարածաշրջան ակտիվանում է:
Իրանի նավատորմը կալանել է ամերիկյան բեռնատար նավը և այն տեղափոխել Բանդար Աբբաս նավահանգիստ։
Ապրիլի 27-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ։
Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին և դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից
Վատիկանը դրական պատասխան է տվել Թուրքիայի պարզած խաղաղության ձեռքին:
Այցը տեղի է ունենում Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հրավերով:
Ա.Մանուկյանի խոսքով՝ ԱԺ գազային հանձնաժողովի խնդիրը ոչ թե գազի գինն էր սահմանին, այլ սակագինը սպառողների համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Միևնույն ժամանակ՝ Թուրքիայում որոշել են Բուլղարիայից հետ չկանչել իրենց դեսպանին:
Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-ամյակը ճիշտ նշելը կնշանակեր ստեղծել հզոր, ազատ, ժողովրդավարական պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, բարեկեցիկ և ստեղծարար կյանքի ապահով օրրան:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։
Ըստ նրա՝ ՀՀ-ում պետական պաշտոնյաները, հեռուստաընկերություններն անընդհատ ոտնահարում են հայոց լեզուն և հայերենի վիճակը ոչ միայն չի լավանում, այլև վատանում է:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Մուշ 2/2 թաղամասից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդիկ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով: