Վերաքննիչը բեկանեց բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկանի գործով դատավճիռը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մասնակի բավարարեց բռնաբարության, ավազակության, մարդու առևանգման և մի քանի այլ հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի և նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը: Դատարանը որոշեց բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով: Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Էդգար Վարագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ: Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Պաշտպանական կողմը միջնորդում էր արդարացման դատական ակտ կայացնել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Նշենք, որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Էդգար Վարագյանն առաջադրված մեղադրանքում մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս