
Հայաստանի շախմատի հավաքականը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով:
Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան, Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց մրցակցին:
Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալները: Առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան:
Հայաստանը 5-րդ անգամ է դառնում աշխարհի առաջնության մեդալակիր: Ավելի վաղ հավաքականը երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 2011 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն:
Ըստ Armsport.am-ի