
Իրանը կալանել է ամերիկյան բեռնատար նավը. BBC

Իրանի նավատորմը կալանել է ամերիկյան բեռնատար նավը և այն տեղափոխել Բանդար Աբբաս նավահանգիստ։ Այս մասին գրում է BBC-ն՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ լուրը պաշտոնապես չի հաստատվել ոչ ԱՄՆ-ի, և ոչ էլ Իրանի պաշտոնատար անձանց կողմից։
Ըստ տեղեկությունների՝ նավի վրա եղել է 34 մարդ։ Ըստ իրանական կիսապաշտոնական բնույթ կրող Fars գործակալության՝ նավը կալանվել է Իրանի տարածքային ջրերը ապօրինի մուտք գործելու համար։