Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի «զանգվածային սպանությունները» դատապարտող բանաձև: Դրա հետ կապված՝ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Այստեղ նրան հայտարարվել է, որ «Ատակա» կուսակցութան նախաձեռնությամբ ընդունված այդ բանաձևը բացասաբար է ազդելու Թուրքիայի ու Բուլղարիայի հարաբերությունների վրա:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դա Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ չէ, և, որ Թուրքիան մերժում է պատմությանն առնչվող այդ «զրպարտանքը»: Միևնույն ժամանակ՝ Թուրքիայում որոշել են Բուլղարիայից հետ չկանչել իրենց դեսպանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930