
«Գործող վարչապետին կարելի է փոխել միայն նորին ընտրելու միջոցով. երկիրը չի կարող մնալ առանց վարչապետի». Հրայր Թովմասյան

Պառլամենտական կառավարման ձևում ամենաքննադատվողը «կայուն մեծամասնության» հարցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա՝ երբ կառավարությունը և պառլամենտը կներկայացնեն տարբեր քաղաքական ուժեր, օրինակ՝ Վրաստանում՝ վարչապետ Իվանիշվիլին և նախագահ Սահակաշվիլին, նախագահը պետք է փորձի պատերազմական գործողությունների ժամանակ մոբիլիզացնել պետական բոլոր կառույցները, այդ համակարգն ավելի խոցելի կլինի, քան այն, ինչ տեսնում ենք:
Անդրադառնալով Սահմանադրության բարեփոխված նախագծի կոնստրուկտիվ անվտանգության խնդրին, Հ. Թովմասյանը նշեց, որ գործող վարչապետին կարելի է փոխել միայն նորին ընտրելու միջոցով, այսինքն՝ երկիրը չի կարող մնալ առանց վարչապետի: Նրա խոսքով՝ անվստահության պրոցեսը սկսելուց հետո սահմանվում է, որ հաջորդ նման պրոցեսը կարող է սկսվել վեց ամիս անց. «Այս բոլորը պառլամենտական կառավարման համակարգին տալու են կայունության էլեմենտներ»: