ԱՄՆ Թեննեսի նահանգում 4 ծովային հետևակ է գնդակահարվել
ԱՄՆ Թեննեսի նահանգի Չաթանուգա քաղաքում սպանվել է 4 ծովային հետևակ: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կատարվում է դեպքերի հետաքննություն:
Հրաձգությունը տեղի է ունեցել ռազմածովային ուժերի պահեստազորայինների կենտրոնում ու հավաքագրման կետում, որոնք գտնվում են միմյանցից 10 կմ հեռավորության վրա:
Չաթաուն քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ կրակը բացել է միևնույն մարդը, ով ավելի ուշ սպանվել է ոստիկանների կողմից՝ վիրավորելով նրանցից մեկին: Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ կրակ բացած անձի անունը Մուհամմեդ Յուսուֆ Աբդուլազիզ է: Նա 24 տարեկան էր, ծնվել էր Մերձավոր արևելքի երկրներից մեկում: Որոշ աղբյուրներ նրա ծննդավայր են նշում Քուվեյթը: Վերջին մի քանի տարում նա ԱՄՆ-ում էր ապրում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է իրականացնել Թեննեսիի հրաձգության անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն: Նրա խոսքով՝ հարձակվողն ամենայն հավանականությամբ միայնակ է գործել:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռ չգիտեն, թե որն է եղել զինվորականների վրա հարձակման պատճառը:
Այս տարվա սկզբին Աբդուլազիզը կալանավորվել էր քաղաքում ոչ սթափ վիճակով մեքենա վարելու համար:
ԱՄՆ դատախազությունը Թենեսի նահանգում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է դիտում, հայտնում է Reuters-ը: