Բաժիններ՝

Ռուս ընդդիմադիր գործիչ Մարիա Գայդարը նշանակվել է Սաակաշվիլիի օգնական

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Գայդարը նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական, հայտնում է BBC-ն:

«Ես դեռ երբեք չեմ աշխատել նման թիմում. Մենք իսկական բարեփոխումներ կիրականացնենք»,-ասել է Գայդարը Օդեսայում կայացած միջոցառման ժամանակ:
«Այն փաստը, որ մեզ միացել է ռուս ամենավառ քաղաքական գործիչներից մեկը, վկայում է այն մասին, որ մենք անպարտելի ենք»,-ասել է Սաակաշվիլին՝ ներկայացնելով իր նոր օգնականին:

Սաակաշվիլին խոստացել է Գայդարին տրամադրել Ուկրաինայի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետ էր նշանակվել մայիսի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031