Բաժիններ՝

Քեմերոնը հայտարարել է Իրանում դեսպանություն բացելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրով համաձայնագիրը երկու երկրների հարաբերություններին նոր շունչ է հաղորդում ու հայտնել է Թեհրանում հնարավորինս արագ բրիտանական դեսպանություն բացելու մտադրության մասին:

«Բրիտանիայի վարչապետը հույս է հայտնել, որ համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի ու Իրանի երկկողմ հարաբերությունների նոր մեկնարկ է նշանավորում: Վարչապետը բացատրել է, որ ինքը կողմ է Թեհրանում երկրի դեսպանության աշխատանքի վերսկսմանը»,- Reuters-ին հայտնել է Քեմերոնի մամլո քարտուղարը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իրանի մայրաքաղաքում դեսպանություն բացելու գործընթաց սկսելու մասին: Ներկայում Թեհրանում Բրիտանիայի ու Լոնդոնում Իրանի ներկայացուցությունները կատարում են միայն սահմանափակ գործառույթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս