Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը «ընդհանրապես չի վստահում» Իրանին

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը նախօրեին հայտնել է, որ «ընդհանրապես չի վստահում» Իրանին՝ կապված միջուկայն ծրագրի հարցով կնքված պայմանավորվածությունների հետ:

«Վստահո՞ւմ եմ ես արդյոք իրանցիներին: Բացարձակ չեմ վստահում»,-հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Հեմփշիրում: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Կան մարդիկ այն կողմում (հանրապետականներ), ում ես հարգում եմ ու ովքեր միանգամայն պարզ ասել են, որ դա իրենց կարծիքով սխալ է: Նրանք ենթադրում են, որ իրանցիները խաբելու են: Կարծում եմ՝ դա հարգանքի արժանի փաստարկ է»,-ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

«Այդուհանդերձ, կարծում եմ՝ կարևոր է հարցնել, թե որոնք են մեր այլընտրանքային հնարավորությունները»,-հավելել է Քլինթոնը՝ այդկերպ խուսափելով ուղղակիորեն քննադատել համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031