Ավստրալիայում այսօր սգո արարողություններ են ընթանում՝ նվիրված Դոնեցկում աղետի ենթարկված «Բոինգ»-ի զոհերի հիշատակին
Ավստրալիայում այսօր տեղի է ունենում MH17 չվերթի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը 1 տարի առաջ խփվել էր Ուկրաինայում, ինչի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 298 մարդիկ: Նրանցից 38-ն Ավստրալիայի քաղաքացիներ էին:
Կանբերրայի խորհրդարանի այգում տեղադրվելու է հուշատախտակ՝ զոհերի անուններով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը ուղևորվում էր Ամստերդամից Կուալա-Լումպուր, այն խփվել էր Ուկրաինայի Դոնեցկի մարզում անցած տարվա հուլիսի 17-ին:
Արևմուտքի երկրները կարծում են, որ գոյություն ունի բավականաչափ ապացույց այն անի, որ ինքնաթիռը խփվել է հրթիռային սարքից, որը Ռուսաստանը տրամացրել է Ուկրաինայի արևելքում ռուսամետ զինված խմբավորումներին:
Ռուսաստանը հերքում է իր մեղքը:
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորները դադարեցրել են իրենց ձմեռային արձակուրդներն ու վերադարձել են մայրաքաղաք՝ մասնակցելու աղետի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությանը:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ասել է, որ «ինքնաթիռում գտնվել են 298 անմող մարդիկ ու մեր արդարության զգացումը չի կարող ընդունել նրանց մահը»:
Արարողության ավարտին երկրի վարչապետը հանդիպելու է զոհերի ազգականների ու ընկերների հետ: