Բաժիններ՝

Արդա Թուրանը և Ալեքս Վիդալը չեն խաղա «Բարսելոնայի» ընկերական խաղերում

«Cope»-ն տեղեկացնում է, որ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ոչ միայն մինչև 2016 թվականի հունվարը, այլ նաև ընկերական խաղերի ժամանակ չի կարողանա օգտվել Ալեքս Վիդալի և Արդա Թուրանի օգնությունից:

Ֆուտբոլիստները չեն կարողանա դաշտ դուրս գալ ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունվարը։

«Կապտանռնագույնների» մարզիչ Էնրիկեն հույս ուներ նրանց փորձարկել ընկերական խաղերում, որպեսզի ֆուտբոլիստներն ունենան մի քիչ խաղային պրակտիկա։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031