
Վրաստանն ու Հայաստանը կշարունակեն պաշտպանական ոլորտում համագործակցության նոր ուղիներ որոնել. Խիդաշելի

Շատ կարևոր է, որ Վրաստանն ու Հայաստանը աջակցում են միմյանց, օգնում են պաշտպանունակության բարձրացման հարցում:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Վրաստանն ու Հայաստանը հետագայում կշարունակեն որոնել պաշտպանական ոլորտում համագործակցության նոր ուղիներ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մենք պայմանավորվել ենք, որ գտնենք համագործակցության նոր ուղիներ, փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Տվյալ այցի նպատակն է մեծ հնարավորությունների առաջացումը, որ հաղորդենք մեր փորձն ու գիտելիքը»,-ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: