Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը 40 կմ խմբակային մրցավազք՝ Սկրատչ մրցաձևում: Հայաստանի հավաքականը ներկայացել է 2 հեծանվորդով:
168.am-ի հարցին՝ սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագծում չե՞ք տեսնում դրական դրույթներ, իրավապաշտպանը պատասխանեց, որ իր համար դրական լինելու հիմնական ցուցանիշը դատական իշխանության անկախության ապահովումն էր, որն ինքն այս նախագծով չի տեսնում, հետևաբար՝ մնացածը երկրորդական են:
«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց տնտեսական այն հնարավոր տեղաշարժերը, որոնք կկատարվեն Իրանում՝ Իրան-Վեցյակ համաձայնագրի արդյունքում
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ:
«Եղել են իրավաբանական հարցեր՝ կապված ալրաղացի գնման հետ, որը պատմական արժեք է՝ գնված զբոսաշրջիկի կողմից: Ես անգամ դիմել եմ դատախազություն: Ստերլիգովի մամլո ասուլիսին լրագրողներից մեկը գործարարին հարցրել էր՝ արդյոք նա գիտի իմ դիմումի մասին, ինչից հետո միլիոնատիրոջ փաստաբանը հրապարակավ ինձ վիրավորեց, նրա խոսքերը կրկնեց նաև Ստերլիգովը: Իմ բողոքն առաջին հերթին Հայրապետովի դեմ է: Ես փոխհատուցում եմ պահանջում»:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման
Պետք է տարանջատվի, թե կոնկրետ որ ոստիկանին ինչ գործողության համար են ենթարկել կարգապահական պատասխանատվության, և ըստ այդմ, նոր ասվի՝ ճիշտ է դա, թե սխալ…
Հայ փորձագետները չպետք է այդպես ոգևորվեն, քանի որ քաղաքական գործընթացի գնահատման իմաստով՝ դժվար ընթացող գործընթաց է սպասվում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իր տան շենքի բակում այս գիշեր դանակահարվել է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն ու ընկերը։
«Հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով:
Մեր տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի և այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:
Շոտլանդիայի մի քանի շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ArmComedy-ի և BlogNews-ի համատեղ նախագիծը. Հոռի քոմենթներ #1, որում հայտնի մարդիկ ընթերցում են BlogNews-ում իրենց մասին գրված չար, անսիրտ, հոռի քոմենթները և պատասխանում դրանց:
«Կան խղճով գծատերեր, բայց, իհարկե, նրանք սնանկացման եզրին են և գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ»:
Բաթումի բնակիչները պարեկային ոստիկաններին հայտնել են, որ «պարող շատրվանների» մոտ 12 տարեկան երկու արտասվող աղջիկներ են գտնվում, ովքեր չեն հասկանում վրացերեն ու ենթադրաբար, կորել են:
Նախորդ օրը Սերժ Սարգսյանը Գերագույն մարմնին (ԳՄ) է ներկայացել փոքր-ինչ ուշացումով: ԳՄ-ն տևել է շատ կարճ, քննարկման միակ թեման եղել է Սահմանադրությունը, անմիջապես հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝, այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է::
Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը:
Այսօր ժամը 11-ին, Երևանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակառուցվող շենքի հարևանությամբ:
Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին:
Հաղորդավարուհի, դերասան Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում իր ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել:
Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։
Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ միջազգային քաղաքականության հարցում, իսկ մասնակցությունը միջուկային ծրագրի բանակցությունների հարցում բացառիկ էր, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն:
Դիմորդներն աոանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում։
Նոր սահմանադրության նախագծից դժգոհ են ոչ միայն րնդդիմադիր կուսակցությունները, այլև Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հարցում «կոնսոլիդացված» ՀՅԴ-ն։ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների պնդմամր, ՀՅԴ-ականները պարզապես անակնկալի են եկել նոր սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո։