Բաժիններ՝

ԵՄ-ն հայտարարություն է կատարել Հարավային Օսիայի սահմանին նոր տարբերիչ նշանների տեղադրման վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարություն է կատարել՝ կապված Վրաստանի ու Հարավային Օսիայի սահմանի երկայնքով տեղադրված նոր տարբերիչ նշանների տեղադրման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է, որ Հարավային Օսիայի հետ սահմանի երկայնքով նոր տարբերիչ նշաններ տեղադրելը հարուցել է լարվածություն, ինչը կարող է բացասաբար ազդել տեղի բնակչության, նրանց կենսապայմանների ու ազատ տեղաշարժման վրա:
ԵՄ-ն կոչ է անում խուսափել քայլերից, որոնք կարելի է որակել որպես սադրիչ, ինչպես նաև գործողություններից, որոնք խոչընդոտում են կոնֆլիկտի հաղթահարման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

ԵՄ-ն ու դիտորդական առաքելությունը (EUMM) ուշադիր հետևում են ընթացիկ իրադարձություններին՝ կոչ անելով կողմերին ցուցաբերել զսպվածություն ու լարվածությունը թուլացնելու համար օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես ժնևյան բանակցությունների ձևաչափը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Ռուսաստանին բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին տարբերիչ նշաններ տեղադրելու հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս