Հուլիսի 18-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, 1972 թ. ծնված Վարդան Ս.-ի տան բակի տեսանելի վայրից զննությամբ հայտնաբերել են 3 պլաստմասսե տարա` 17 կգ, 1,8 կգ և 6 կգ`ընդհանուրը 24,8 կգ քաշով հանքանյութին նմանվող մանրացված զանգվածով:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրու «Շիրակի» մրցակից շվեդական ԱԻԿ-ը մինչ Հայաստան գալն ու Գյումրու ակումբի հետ մրցելը ներքին առաջնության 16-րդ տուրում 1:3 հաշվով զիջել «Հելսինբորգին»:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ բերված արվեստի գործեր. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն:
Մասնավորապես՝ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազորը կողոպուտը Ա. Գ.-ի կողմից կատարված լինելու հանգամանքը վկայող արհեստական ապացույց ստեղծելու նպատակով՝ խուզարկության ընթացքում բաճկոնից հանել և փորձել է սեղանին աննկատ դնել իր հետ բերված իրը ու հայտնել, որ այն հայտնաբերվել է խուզարկությամբ՝ բնակարանից:
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը օգոստոսի 1-ին կայանալիք` «Լիոնի» հետ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղից հետո կարող է վերադառնալ «Միլան»:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունիսին կազմել է 182 080 դրամ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Երգչուհի Կարոլինա Խառատյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «20 տարեկան»: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը…
Իսմայիլ Սալամիի համոզմամբ, Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը մեծապես կաճի պատժամիջոցների վերացումից հետո, քանի որ Իրանը չէր կարողանում իր հարևանների հետ աշխատել իր ամբողջ ներուժով սահմանափակումների դեպքում:
Սեխի սեզոնը բացվում է, այդ պատճառով կարևոր է իմանալ, թե ինչ օգտակար հատկանիշներ ունի այն: Սեխը հագեցնում է քաղցրի պահանջը՝ առանց ավելորդ կիլոգրամներ ավելացնելու: Սեխն ունի շատ առողջարար հատկանիշներ:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտը այս տարվա առաջին կիսամյակում աճի ռեկորդ է սահմանել։
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
«Բավականին սուր դատավարություն տեղի ունեցավ, դատարանը որոշեց ավարտել դատաքննությունը և հեռացավ դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը»:
Հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի20-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 481.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը աննշան չափով՝ 0.02%-ով թանկացել է։
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում բանդիտների վերջը տալու անհրաժեշտության մասին, հայտնում է TASS-ը:
Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1975 թ. ծնված Գագիկ Հ.-ն:
Հունական բանկերն այսօր դարձյալ բացվել են երեքշաբաթյա դադարից հետո, իսկ երկրի կառավարությունը սկսել է վարկատուներին վճարել պետական պարտքի հերթական մասը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր միաձայն հավանության է արժանացրել բանաձևը հօգուտ Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային հարցով կնքված համաձայնագրի, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին կարտահանձնեն, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփ ակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»:
«Ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության»
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց:
Սիրիայի Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27 մարդու, ականատեսները հայտնում են երկու մահապարտի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, որտեղ բախվել էին Երևանի բնակիչներ, 24-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 20-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտաըքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Մատրյոշկա» գիշերային ակումբի հետնամասում այրվում է բնակելի տնակ և խոտածածկ տարածք:
ԱՄՆ-ն ու Կուբան ավելի քան կեսդարյա դադարից հետո հարաբերությունների վերականգնման նոր փուլ են սկսում Վաշինգտոնում ու Հավանայում դեսպանությունների աշխատանքի վերսկսմամբ, հայտնում է TASS-ը: