Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է արժանացրել Իրանի հարցով Վիեննայի համաձայնագիրը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր միաձայն հավանության է արժանացրել բանաձևը հօգուտ Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային հարցով կնքված համաձայնագրի, հայտնում է Interfax-ը:

ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևը ենթադրում է Թեհրանի վրայից պատժամիջոցների հանում միջուկային ծրագրի մասով պարտականությունների իրականացման դեպքում:

Այդ փաստաթղթի համաձայն՝ կողմերի կողմից համաձայնագրի կետերի իրականացման դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն «կդադարեցնի իրանական հարցի քննարկումը ընթացիկ օրակարգով համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 10 տարի անց»:

Դա պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևը հավանություն արժանացնելուց հետո 90 օր անց:

Ընդունված փաստաթուղթը նույնպես ենթադրում է Իրանի նկատմամբ բոլոր գործող պատժամիջոցների չեղյալ հայտարարում այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի, որ Թեհրանը իրականացրել է իր պարտականությունները Վիեննայի համաձայնագրի մասով:

Բացի այդ՝ համաձայն ընդունված բանաձևի, կողմերից մեկի՝ համաձայնագրի կետերից որևէ մեկը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն 30 օրվա ընթացքում պետք է քվեարկություն անցկացնի, որը հաստատելու է այդ բանաձևի գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս